26/01/2011 09:12
Եգիպտոսում պահանջում են նախագահ Մուբարաքի հրաժարականը
Եգիպտոսի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` պահանջելով երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Կահիրեում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: Բի-բի-սի-ն հաղորդում է, որ բախումների արդյունքում զոհվել է մեկ ոստիկան և առնվազն երկու ցուցարար:
Միևնույն ժամանակ Twitter-ը հաղորդում է, որ կայքն արգելափակված է Եգիպտոսում: Համաձայն ընկերության` Եգիպտոսի բնակչությունը զրկվել է Twitter-ի օգտագործման հնարավորությունից երեկ երեկոյան: