26/01/2011 17:50
Հրայր Թովմասյանն այցելել է ՔՀԿ-ներ
Արդարադատության նախարարն այսօր այցելել է «Վարդաշեն», «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` գոյություն ունեցող պայմաններին և ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության լրատվության բաժինը:
Ըստ հաղորդագրության` հաջորդ շաբաթվա ընթացքում Հրայր Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս: Այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո տրվելու են անհրաժեշտ հանձնարարականներ: