26/01/2011 11:56
Լևոն Արոնյանը հաղթեց Շիրովին
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին և այժմ 6 միավորով 1-4-րդ տեղերն է բաժանում Վիշվանաթան Անանդի, Վլադիմիր Կրամնիկի և Հիկարու Նակամուրայի հետ: Վիշյե-Լագրավն ու Մագնուս Կառլսենն իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: Ավելացնենք, որ այսօր կայանալիք 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Գիրին է:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, իր հերթին, առավելության հասավ Վոյտաշեկի նկատմամբ: Նա նույնպես վաստակել է 6 միավոր և 1-3-րդ տեղերն է կիսում Մակշեյնի ու Սոյի հետ: