26/01/2011 09:37
Սահակաշվիլին համեմատել է Ռուսաստանը «կոկորդիլոսի» հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը կապել է Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ:
Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով AFP-ին, ռուսալեզու ԱԿԼ (առաջին կովկասյան լրատվական) ալիքի «Նախագահը պատասխանում է ժողովրդի հարցերին» հաղորդման եթերում Սահակաշվիլին համեմատել է Ռուսաստանը «կոկորդիլոսի» հետ, որն ուզում է «կուլ տալ» իր երկիրը:
Համաձայն Վրաստանի նախագահի` Վրաստանի հողերը` Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացվել են «վայրի բարբարոսների» կողմից, իսկ Ռուսաստանի «քաղաքական մտածելակերպը» կոկորդիլոսի մակադակի է: