27/01/2011 09:35
Եգիպտոսում աճում է զանգվածային անկարգությունների զոհերի թիվը
Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զորհերի թիվը հասել է հինգի: Չորեքշաբթի օրը զոհվել են մեկ ցուցարար և մեկ ոստիկան: Զագնվածային բողոքի ակցիաների 860 մասնակից ձերբակալված է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նախօրեին երեկոյան եգիպտական Սուեց քաղաքում ցուցարարներն այրել են կառավարական շենքերից մեկը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը: