27/01/2011 11:36
Հիմնվում է «Ազգային համագործակցություն» հիմնադրամ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց «Ազգային համագործակցություն հասարակական կազմակերպության» հետ համատեղ հիմնադրել «Ազգային համագործակցություն» հիմնադրամ:
«Այս հիմնադրամը հնարավորություն կտա ձևավորել համագործակցության պորտալ, որը Սփյուռքի հետ անմիջական կապ հաստատելու նպատակ է ունենալու»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարը ներկայացրեց, որ Հիմնադրամի գույքային կարիքները հոգալու նպատակով նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում պետք է հատկացվի 3500,0 հազ. դրամ: