27/01/2011 16:51
Երևանում ասորիների Ցեղասպանության հուշարձան է կանգնեցվելու
Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականին իրականացված Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և ասորական համայնքի միջև սերտ համագործակցություն է ընթանում: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:
«Ասորական համայնքի ներկայացուցիչները համագործակցում են մեր խորհրդարանի հետ այդ հարցում, որպեսզի հայկական կողմը կարողանա լուծում տալ այդ խնդրին»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ համայնքի ներկայացուցիչները սերտ համագործակցում են նաև Երևանի քաղաքապետարանի հետ` մայրաքաղաքում մոտ ժամանակներս ասորիների ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու ուղղությամբ: