28/01/2011 14:17
Գալոյանը և Համբարձումովան կմասնակցեն «Մոսկովյան օփենին»
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան կմասնակցեն հունվարի 29-ից մինչև փետրվարի 6-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց գլխավոր մրցաշարին: Շրջանային մրցակարգով հանդես կգան 10 շախմատիստուհիներ, այդ թվում` աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Նույն փառատոնի շրջանակներում անցկացվելիք խոշոր բաց մրցաշարին կմասնակցեն մոտ երեք տասնյակ հայ շախմատիստներ: