28/01/2011 11:53
Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաղթարշավը
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում առաջատարը` Ռոբերտ Հովհաննիսյանը, հերթական հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Դավիթ Գ. Պետրոսյանի նկատմամբ: Այժմ նա իր ակտիվում 6,5 միավոր ունի և 1 միավորով գերազանցում է 2-6-րդ տեղերում ընթացող Զավեն Անդրիասյանին, Ավետիք Գրիգորյանին, Արման Փաշիկյանին, Տիգրան Լ. Պետրոսյանին և Սամվել Տեր-Սահակյանին:
Հաշվետու տուրում Տիգրան Պետրոսյանը, ի դեպ, պարտության է մատնել Հրանտ Մելքումյանին: Մյուս` Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան, Աշոտ Անաստասյան-Արման Փաշիկյան, Արա Մինասյան-Ավետիք Գրիգորյան և Արտաշես Մինասյան-Տիգրան Քոթանջյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
9-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը, ով գերազանց էր մեկնարկել առաջնությունում, 4,5 միավոր զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նրան 4-ական միավորով հաջորդում են Արա և Արտաշես Մինասյանները: Աշոտ Անաստասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը և Տիգրան Քոթանջյանը 2,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: