28/01/2011 18:27
Երևանում ռազմական շքերթ է լինելու
Սեպտեմբերի 21-ին ` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, ռազմական շքերթ տեղի կունենա: Այս մասին Հայկական բանակի 19-ամյակին նվիրված տոնական համերգի բացման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա շեշտեց, որ շքերթի իրավունք ունեն միայն հաղթանակած բանակները, իսկ հայկական բանակն ապացուցել է, որ այդպիսին է:
Նախարարը նշեց, որ այս տոնակատարություններով է մեկնարկում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շարքը, որը կավարտվի մյուս տարի` Հայկական բանակի 20-ամյակին նվիրված տոնական ծրագրով: Ս. Օհանյանը հիշեցրեց, որ այս տարի տոնվելու է նաև Գարեգին Նժդեհի 125-ամյակը: