28/01/2011 10:16
Թուրքիան` ՄԻԵԴ ստացված բողոքների թվով կրկին երկրորդն է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ստացված բողոքների թվի տարեկան զեկույցը:
Համաձայն ՄԻԵԴ կայքում տեղադրված տվյալների` «առաջատարների» եռյակում են Ռուսաստանը, Թուրքիան և Ռումինիան:
2010 տվյալներով` Ռուսաստանից ՄԻԵԴ ստացվել է 40 295 բողոք, Թուրքիայից` 15 206, իսկ Ռումինիայից` 11 950:
Հիշեցնենք, որ 2009-ի տվյալներով` ամենաշատ բողոքներ ստացվել էին Ռուսաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից: Ռումինիան 4-րդ տեղում էր: