29/01/2011 09:24
Եգիպտոսի նախագահը կհայտարարի կառավարության նոր կազմը
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր կհայտարարի երկրի կառավարության նոր կազմը:
«Ես առաջարկել եմ կառավարությանը հրաժարական տալ», - Բի-բի-սի-ի փոխանցմամբ` նախօրեին հայտարարել է Մուբարաքը` միևնույն ժամանակ հավելելով, որ թույլ չի տա` երկրում քաոսային իրավիճակ առաջանա:
Reuters-ի հաղորդմամբ` զանգվածային անկարգությունների հետևանքով Եգիպտոսում զոհերի թիվը հասել է 26-ի: Միայն Կահիրեում վիրավորվել է 800 մարդ:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: