29/01/2011 10:46
Գերմանական զորքն Աֆղանստանում կմնա մինչև 2012թ.-ի փետրվար
Գերմանիայի բունդեսթագը ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել մինչև 2012թ.-ի փետրվար Աֆղանստանում գերմանական զորքի առաքելության երկարացմանը:
Խորհրդարանի պատգամավորները նաև ընդհանուր հայտարարի են եկել զինծառայողների դուրսբերման օրվա հետ կապված: Առաջին ստորաբաժանումները կհեռանան Աֆղանստանից արդեն 2011թ.-ի վերջին, եթե դրան նպաստի երկրում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Գազետա ռու-ն` վկայակոչելով Deutsche Welle-ին:
Ըստ նոր մանդատի` գերմանական զորակազմի առավելագույն թվաքանակը կմնա նախկին մակարդակի` 5000 զինծառայող: Պահպանվելու է նաև 350 զինծառայողներից կազմված պահեստայինների թվաքանակը: