29/01/2011 09:47
Օբաման կոչ է արել հարգել Եգիպտոսի ժողովրդի իրավունքները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Նա ընդգծել է, որ Եգիպտոսի կառավարությունը պետք է հարգի ժողովրդի քաղաքացիական իրավունքները:
«Առջևում ծանր օրեր են, բայց ԱՄՆ-ն կշարունակի սատարել եգիպտացի ժողովրդի իրավունքները և աշխատել Եգիպտոսի կառավարության հետ` առավել արդար, ազատ և լիահույս ապագա ունենալու համար», - ասել է Բարաք Օբաման: Նա ընդգծել է, որ ժողովրդի իրավունքների ճնշումը երբեք չի կարող նպաստել խնդիրների լուծմանը:
Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահին կոչ է արել կոնկրետ քայլել ձեռնարկել, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան իրականացնել խոսքի և հավաքների ազատությունների իրավունքը: