29/01/2011 10:06
Պիտեր Սեմնեբին ժամանել է Թբիլիսի
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր Սուխումից ժամանել է Թբիլիսի:
«Ես Սուխումում էի, որտեղ հանդիպումներ եմ ունեցել աբխազական առաջնորդների և հասարակայնության ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել ենք ընթացող բանակցություններում Եվրամիության դերը և անդրադարձել ենք կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Բացի այդ, փորձում ենք Թբիլիսիի և Սուխումի միջև երկխոսության հաստատման համար ընդունելի որոշում գտնել և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք ենք կատարում: Այս նույն հարցերը կքննարկվեն նաև Թբիլիսիում հանդիպումների ժամանակ», - ՌԲԿ-ռու-ի փոխանցմամբ` ասել է Պիտեր Սեմնեբին:
Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ կվարի Վրաստանի խորհրդարանում: Նա կհանդիպի Վրաստանի ԱԺ խոսնակ Դավիդ Բաքրաձեի, արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև ոչ կառավարական հատվածի և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: