31/01/2011 09:27
Կահիրեում ՀՀ դեսպանատանը գործում է թեժ գիծ
Եգիպտոսում տիրող քաոսային իրավիճակը մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններին ստիպել է սկսել իրենց քաղաքացիների տարհանումը:
Ինչպես հաղորդում է Mignews.com-ը, այդ երկրների շարքում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ադրբեջանը: Եգիպտոսը լքում են նաև արտասահմանյան խոշոր կազմակերպությունների աշխատակիցները:
Ըստ վերջին տվյալների` 5 օրվա ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 150 մարդ: Վիրավորների թիվը հասնում է չորս հազարի:
Շարմ-էլ-Շեյխ հանգստավայր զորքեր են մտցված:
Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար Կահիրեում ՀՀ դեսպանատանը գործում է թեժ գիծ` +20122163850 հեռախոսահամարով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: