31/01/2011 10:05
«Էնադխա» շարժման առաջնորդը համեմատել է իրեն Էրդողանի հետ
Հեղափոխությունից երկու շաբաթ անց Թունիս են վերադարձել արգելված «Էնադխա» (Վերածնունդ) իսլամիստական շարժման շուրջ 70 անդամներ` շարժման առաջնորդ Ռաշիդ Գանուչիի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է «Իսրայելինֆո.ռու»-ն, օդանավակայանում Գանուչիին, ով շուրջ 20 տարի տարի արտաքսված է եղել երկրից, դիմավորելու էին եկել հազարավոր մարդիկ:
«Որոշ արևմտյան ԶԼՄ-ներ ինձ համեմատում են այաթոլա Խոմեյնիի հետ, սակայն դա ընդհանրապես այդպես չէ», - ասել է Գանուչին և նշել, որ ավելի ճիշտ կլինի իրեն համեմատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ով, ըստ նրա, ունենալով իսլամական արմատներ, հետևում է Աթաթուրքի պատգամներին:
Ռաշիդ Գանուչին նաև հավաստիացրել է, որ մտադիր չէ առաջադրվել ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական ընտրություններին: