31/01/2011 10:39
ՀԿԵ-ն ուսանողներին զեղչ կտրամադրի
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 1-ից հունիսի 1-ը մերձքաղաքային էլեկտրագնացքներից օգտվելու դեպքում ցերեկային ուսուցման ուսանողներին կտրամադրվի 25 % զեղչ:
1 ուղևոր-կիլոմետր-ի փաստացի ինքնարժեքից ելնելով` փետրվարի 1-ից նաև տեղական ուղևորափոխադրումների համար հաստատվում են հետևյալ գները. 1-10 կմ-ը` 100 դրամ, 11-20 կմ-ը` 150 դրամ: Միաժամանակ, ձեռքի բեռի յուրաքանչյուր տեղի համար արժեքը սահմանվում է 100 դրամ:
«Հայկական բուհերի ուսանողներին զեղչերի տրամադրումը սոցիալական պարտավորությունների հաստատումն է, որը «ՀԿԵ» ՓԲԸ-ի առաջնահերթություններից մեկն է»,- նշում են ընկերությունում: