31/01/2011 13:37
Ռոբերտ Հովհաննիսյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության վերջին` 11-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսեց Արտաշես Մինասյանի հետ և նվաճեց Հայաստանի 2011 թ. չեմպիոնի կոչումը: 20-ամյա գրոսմայստերը վստահ հանդես եկավ ողջ մրցաշարի ընթացքում և, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, մեկ միավորով առաջ անցավ մոտակա հետապնդողներից` Սամվել Տեր-Սահակյանից, Զավեն Անդրիասյանից և Արման Փաշիկյանից: Ավետիք Գրիգորյանը 6,5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը:
Ավելացնենք, որ հաշվետու տուրում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել Տիգրան Լ. Պետրոսյանին, Աշոտ Անաստասյանը` Հրանտ Մելքումյանին, Արման Փաշիկյանը` Արա Մինասյանին: Դավիթ Գ. Պետրոսյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են խաղաղ ելքով: