31/01/2011 12:47
Շարմազանով. Թուրքիայի փորձերը ձախողվելու են
Այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տարին բուռն սկսվեց թե՛ Հայաստան-Թուրքիա, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից:
«Չավուշօղլուին հաջողվեց ԵԽԽՎ-ում ստեղծել ենթահանձնաժողով, որը երբեք չի կարող դեր ունենալ ԼՂՀ կարգավորման գործում, քանի որ բազմաթիվ անգամ նշվել է հայկական կողմից, որ Մինսկի խմբի ձևաչափից դուրս որևէ այլ բանակցության տարբերակ չի կարող լինել»,- ասաց Է.Շարմազանովը:
Նրա խոսքով` Թուրքիան ընտրություններից առաջ փորձում է ազգայնական տրամադրություն սերմանելով`ուժն ու դերակատարումը ձեռքը վերցնել, սակայն որպես միջնորդ` բանակցության մեջ մտնելու Թուրքիայի բոլոր փորձերը ձախողվելու են:
«ԼՂՀ-ի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է: Այս մասին ՀՀ նախագահն ասել է նաև «Էխո Մոսկվի» լրատվամիջոցին տված հարցազրույցում: Նա ևս մեկ անգամ ասել է, որ խնդրի լուծման միակ ճանապարհը կամ նոր հանրաքվեն է, կամ էլ1991թ. հանրաքվեի ճանաչումը»,-ասաց Է.Շարմազանովը: