01/02/2011 09:44
ՇՀԿ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Աստանայում
Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին` Աստանայում: Այս մասին, համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Ղազախստանի արտգործնախարարությունը:
Նշենք, որ այս տարի նշվում է կազմակերպության ստեղծման 10-ամյակը: ՇՀԿ անդամներն են Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: