01/02/2011 09:27
Կահիրեում տեղի կունենա «միլիոնի երթը»
Եգիպտոսում ցուցարարներն այսօր «միլիոնի երթ» կանցկացնեն` արդեն 7-րդ օրը շարունակելով պահանջել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Ալեքսանդրիայի երկաթուղային կայարանում հազարավոր մարդիկ սպասում են գնացքի, որպեսզի ժամանեն մայրաքաղաք և միանան երթի մասնակիցներին: Հնչում են անժամկետ գործադուլ սկսելու կոչեր:
Եգիպտոսի բանակի հրամանատարակազմը հայտարարությամբ է հանդես եկել` օրինական ճանաչելով բողոքի ակցիաները և խոստանալով զերծ մնալ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումից:
Իսկ Կահիրեի օդանավակայանում իրավիճակը լարված է. հազարավոր օտարերկրացիներ հավաքվել են այստեղ` Եգիպտոսը լքելու մտադրությամբ: