01/02/2011 15:09
Լիլիթ Գալոյանը 3 հնարավորից վաստակել է 1,5 միավոր
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» շախմատային փառատոնի կանանց մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Բաթհույագ Մոնղոնթուլը (Մոնղոլիա):
Փառատոնի շրջանակներում անցկացվող օփենում երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում են 34 մասնակիցներ, այդ թվում` միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 570 շախմատիստներ: