01/02/2011 15:00
Տիգրան Լ. Պետրոսյանը` «Շախմատ 960»-ի չեմպիոն
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Հայաստանի արագ խաղի չեմպիոնի կոչումը նվաճելուց մեկ օր անց դարձավ երկրի 2011 թ. չեմպիոն նաև «Շախմատ 960»-ի («Ֆիշերի շախմատ») վարկածով: Երևանում անցկացված Հայաստանի անդրանիկ առաջնությունում Պետրոսյանը և Արման Փաշիկյանը բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով, ինչպես գրում է armchess.am-ը, հաղթող է ճանաչվել Պետրոսյանը:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
1. Պետրոսյան Տիգրան-7 միավոր
2. Փաշիկյան Արման-7
3. Անդրիասյան Զավեն-6
4. Բաբուջյան Լևոն-5
5. Մելքումյան Հրանտ-4,5
6. Տեր-Սահակյան Սամվել-4
7. Հովհաննիսյան Ռոբերտ-4
8. Վահանյան Ռաֆայել-3
9. Նալբանդյան Տիգրան-2,5
10. Նադանյան Աշոտ-2