01/02/2011 17:33
Ուկրաինան, հնարավոր է, լիզինգով ավտոբուսներ տրամադրի Հայաստանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև այս տարի Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Դեսպան Ի.Կուխտան նշել է, որ երկուստեք կան տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ և անհրաժեշտ է դրանք ակտիվացնել:
Ի.Կուխտան ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաև նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները: