01/02/2011 10:00
ԱՄՆ-ն Բելառուսի հանդեպ նոր պատժամիջոցներ կկիրառի
ԱՄՆ-ն Բելառուսի հանդեպ նոր պատժամիջոցներ կկիրառի: Պետքարտուղարությունն ընդլայնել է բելառուսական չինովնիկների ցանկը, ում արգելված է մուտք գործել ԱՄՆ: Նրանք մեղադրվում են ընդդիմությանը հետապնդելու մեջ: Այս մասին, ըստ Լենտա.ռու-ի, ասված է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում:
Բացի այդ, այսուհետ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարքներ կնքել բելառուսական երկու ընկերությունների հետ: Կասեցված են այդ թվում «Բելնեֆտխիմ»-ի հետ բոլոր գործարքները:
ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում հատուկ նշված է, որ պատժամիջոցներն ուղղված չեն Բելառուսի սովորական քաղաքացիների դեմ:
«ԱՄՆ-ն այս տարի նախատեսում է 30 տոկոսով ավելացնել բելառուսական քաղաքացիական հասարակությանը, անկախ ԶԼՄ-ներին և ժողովրդավարական կուսակցություններին տրամադրվելիք աջակցությունը», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում: