03/02/2011 15:07
2011-ին հայ-թուրքական հարաբերություններում որևէ զարգացում չի լինի
2011-ին հայ-թուրքական հարաբերություններում որևէ զարգացում չի լինի. դա պայմանավորված է Թուրքիայում կայանալիք ընտրություններով: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ թուրքագետի` հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ առաջխաղացում հնարավոր է միայն սեպտեմբերին:
«Պետք է նկատի ունենալ, որ 2012-ին ընտրություններ լինելու են նաև Հայաստանում: Ուստի, հայ-թուրքական հարաբերությունների վերջին երկու տարվա դառը փորձառությունը թույլ չի տա քայլ անել դեպի Անկարա»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ մեր իշխանությունները չեն խիզախի նախընտրական շրջանում նման քայլի գնալ: