03/02/2011 17:45
Բ. Սահակյանը հանդիպել է արտասահմանցի գործարարներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից և Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների: Այս մասին տեեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին, ինչպես նաև` կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:
«Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման և փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները»,- ասել է նախագահը հանդիպման ընթացքում: