03/02/2011 10:34
Թուրքիայի ԱԳ նախարարը հատուկ առաքելությամբ կմեկնի Եգիպտոս և Քաթար
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ով այսօր հատուկ առաքելությամբ մեկնում է Եգիպտոս և Քաթար, կքննարկի Եգիպտոսում և Լիբանանում տիրող իրավիճակը, հաղորդում է Euronews-ը` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի իշխանությունը կատարի Եգիպտոսի ժողովրդի պահանջները»,- աղբյուրի համաձայն` մեկնելուց առաջ հայտարարել է Դավութօղլուն:
Անհրաժեշտ է, հավելել է նա, որպեսզի ժողովուրդը բավարար համարի իրադրության կարգավորման ուղղությամբ ձենարկվող քայլերը: