03/02/2011 11:07
ԼՊԿ. Կահիրեում հարձակվում են լրագրողների վրա
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է Եգիպտոսի իշխանություններին` Կահիրեում օտարերկրյա լրագրողների վրա հարձակումների կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նախօրեին Կահիրեում հարձակման են ենթարկվել թղթակիցներ` Ճապոնիայից, Բելգիայից, Դանիայից, ինչպես նաև բրիտանական BBC-ի և ամերիկյան CNN-ի ու ABC-ի լրագրողները:
Իսրայելի և Ֆրասիայի լրագրողներին ձերբակալել են:
Հակաձայն ԼՊԿ-ի` նախագահ Մուբարաքի կողմնակիցները կատարում են իշխանությունների «պատվերը»` թույլ չտալու լուսաբանել իրադրությունը Եգիպտոսում: