03/02/2011 11:37
Կահիրեում բախումների հետևանքով զոհվել է հինգ մարդ
Եգիպտոսի առողջապահության նախարարությունն այսօր հրապարակել է Կահիրեում բախումների հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի` զոհվել է 5 մարդ, 800-ից ավելի մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ: Այս տվյալներն, ըստ ՌԻԱ Նովոստիի, հրապարակել է Եգիպտոսի առողջապահության նախարար Ահմեդ Ֆարիդը:
Միևնույն ժամանակ, համաձայն Թախրիրի հրապարակում տուժածներին օգնություն ցուցաբերած բուժաշխատողների` վիրավորների թիվը գերազանցում է 1 500-ը: