03/02/2011 17:08
Լևոն Արոնյանը պատրաստվում է հավակնորդների մրցախաղերին
Լևոն Արոնյանը Ծաղկաձորում սկսում է իր գլխավոր մարզական հավաքը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերից առաջ: Արոնյանին օգնում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը և չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Ավելի ուշ մարզումներին կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ Արոնյանի մարզումները Ծաղկաձորում կընթանան ողջ փետրվարի ընթացքում: