03/02/2011 17:33
Կարեն Գրիգորյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 2,5, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան` 1 միավոր: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Մոնղոնթուլը (Մոնղոլիա) և Գունինան (Ռուսաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը փառատոնի շրջանակներում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում վեց առաջատարներից: