03/02/2011 10:12
Facebook-ում և Twitter-ում Սիրիայում ցույցերի կոչեր են հնչում
Facebook և Twitter սոցիալական ցանցերում հայտնվել են առաջին կոչերը` Սիրիայում բողոքի ալիք բարձրացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով համաարաբական «Աշ-Շարկ ալ-Աուսատ» թերթին, կոչերի հեղինակներն առաջարկում են ողջ երկրով ուրբաթ և շաբաթ օրերին անցկացնել «զայրույթի օրեր», իսկ ոմանք պատրաստ են փողոց դուրս գալ արդեն այսօր և պիկետ անցկացնել Ազգային խորհրդի (հանրապետության խորհրդարանի) շենքի մոտ:
Կոչերում նշվում է, որ ցույցերին պատրաստվող «ազատության մարտիկները» դեմ չեն հենց Բաշար Ասադի անձին, ով նրանց պատկառանք է ներշնչում, այլ մերժում են «կառավարման ավտորիտար ձևը, կոռուպցիան և հարստության անարդար բաշխումը»: