04/02/2011 10:19
Ադրբեջանի ՌՕՈՒ Սու-25-ի վթարի պատճառը շասսին է եղել
Նախնական տվյալներով` Ադրբեջանի ՌՕՈՒ գրոհիչ Սու-25-ի վթարի պատճառը եղել է վայրէջքի ժամանակ չբացված շասսին: Այս մասին, Լենտա.ռու-ի համաձայն, հաղորդում է ԱՊԱ-ն` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հիշեցնենք, որ Սու-25-ը փետրվարի 3-ին կործանվել էր փորձարարական թռիչքի ժամանակ` Կյուրդամիրի շրջանի Սոր-Սոր գյուղից 3 կմ հեռավորության վրա: Կյուրդամիրը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 170 կմ դեպի արևմուտք:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի խոսքով, միջադեպի արդյունքում ոչ-ոք չի տուժել: Երկու օդաչուներն էլ հասցրել են փրկվել: Գործակալության տվյալներով, Սու-25-ում գտնվել են գնդապետ-լեյտենանտ Զաուր Յուսիֆլին և կապիտան Խայամ Շյուքուրովը:
Հիշեցնենք, որ 2010 թ. մարտին Ադրբեջանում կրկին ինքնաթիռը Սու-25-ը համանման վթարի էր ենթարկվել: Այն ժամանակ օդաչուն զոհվել էր: