04/02/2011 10:06
Բացվում է անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովը
Այսօր` փետրվարի 4-ին, կբացվի անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում է լինելու իրավիճակը Եգիպտոսում, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Մյունխենյան քննարկումներին սպասվում է 12 երկրների նախագահների և վարչապետների, 36 ԱԳ և պաշտպանության նախարարների մասնակցությունը: Մյունխեն կժամանեն նաև շուրջ 350 բարձրաստիճան հյուրեր, ավելի քան 70 միջազգային պատվիրակություններ:
Բացի Եգիպտոսում իրադրությունից, կքննարկվեն նաև եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` ՆԱՏՕ-ՌԴ համագործակցությունը:
Նշենք, որ համաժողովը կտևի 2 օր: