04/02/2011 09:36
Մերձավոր Արևելքը ողողել է բողոքի ցույցերի ալիքը
Ուրբաթ օրը զանգվածային բողոքի ակցիաներ են սպասվում ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում և Եմենում:
Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, Սիրիայում ցուցարարները կբողոքեն «կոռուպցիայի և ամենաթողության» դեմ: Հորդանանում ցուցարարներին կմիանան իսլամիստները: Նրանք կոչ են անում իշխանություններին անմիջապես բարեփոխումներ սկսել: Լիբանանում երեկ երեկոյան բողոքի ցույց է անցկացվել Բեյրութում Եգիպտոսի դեսպանատան մոտ:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, սակայն մտավախություն ունի` երկրում քաոս կսկսվի: Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, նա հայտարարել է, որ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժումը կարող է օգտնվել առիթից և իշխանության գալ:
Կահիրեի գլխավոր հրապարակում շարունակում են մնալ հազարավոր ցուցարարներ: Եգիպտոսի ընդդիմությունն ուրբաթ օրը հայտարել է «Մուբարաքի վերջին օր»: Երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիկը կարգադրել է, որ ՆԳՆ ստորաբաժանումները չխոչընդոտեն սպասվող երթերին: