05/02/2011 10:48
ՆԱՏՕ-ն մտահոգ է արաբական երկրներում տիրող իրավիճակով
Արաբական երկրներում ներկայիս զանգվածային անկարգություններն աշխարհի համար կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս մասին նախօրեին Մյունխենում բացված միջազգային անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
Բացի այդ, Ռասմուսսենը կոչ է արել եվրոպական երկրների առաջնորդներին չձեռնարկել հապճեպ որոշումներ` պաշտպանության համար հատկացված ծախսերի հնարավոր կրճատումների վերաբերյալ: