07/02/2011 10:53
Քրիստինա Ագիլերան փոքր-ինչ փոփոխել է ԱՄՆ-ի հիմնը
«Սուպեր Բոուլ»-ի համար խաղից առաջ երգչուհի Քրիստինա Ագիլերան ամերիկյան հիմնը կատարելու ժամանակ խառնել է բառերը:
Հիմնի չորրորդ քառատողի փոխարեն նա անսպասելիորեն երգել է երկրորդը` այն էլ փոքր-ինչ փոփոխելով: Այս մասին Հաղորդում է BBC Russian-ը:
Նշենք, որ Սուպեր Բոուլը ֆուտբոլային հանդիպում է` ԱՄՆ Ազգային լիգայի չեմպիոնի տիրտղոսի համար: Այն ԱՄՆ-ի տարվա սպորտային կարևորագույն իրադարձությունների մեկն է: