07/02/2011 09:45
Մեծ Բրիտանիայի դատարանը կքննի Ասսանժի էքստրադիցիայի գործը
Մեծ Բրիտանիայի դատարանը փետրվարի 7-8-ին կքննի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի էքստրադիցիայի գործը: Ասսանժի փաստաբան Մարկ Սթիվենսը ենթադրում է, որ Շվեդիայի իշխանությունները պահանջում են իր պաշտպանյալին էքստրադիցիայի ենթարկել, որպեսզի հետագայում փոխանցեն ԱՄՆ-ին:
«Մենք լսել ենք, որ շվեդերը մտադիր են հանել բռնաբարության մեղադրանքը, երբ ամերիկացիները կպահանջեն նրան էքստրադիացիայի ենթարկել», - ըստ Ինտերֆաքսի` գերմանական «Ցայթ» թերթին հայտարարել է Մ.Սթիվենսը:
Փաստաբանի կարծիքով` բռնաբարության մեղադրանքը առաջ էր քաշվել Շվեդիայի իշխանությունների կողմից` ժամանակ շահելու համար: Այդ ընթացքումն, ըստ փաստաբանի, ԱՄՆ-ն պետք է կարողանար մեղադրել Ջ.Ասսանժին` Պետդեպի փաստաթղթերը հրապարակելիս, օրենքի խախտման մեջ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41