07/02/2011 10:40
Ասադը և Էրդողանը հույս ունեն, որ Եգիպտոսում կրկին հանդարտ կլինի
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ցանկություն արտահայտելով, որ Եգիպտոսում «վերականգնվեն կայունությունը և հանդարտությունը»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ասադը և Էրդողանը հույս են հայտնել, որ «բոլոր քաղաքան ուժերի ջանքերի շնորհիվ Եգիպտոսի ժողովրդին կհաջողվի խուսափել նոր դժբախտություններից, իսկ պահանջները` կիրականացվեն»: