08/02/2011 15:37
Արցախը պատրաստվում է նշել անկախության 20-ամյակը
Փետրվարի 7-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ ԼՂՀ-ում և արտերկրում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: