08/02/2011 16:53
Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 10-ից
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն մարտի 10-ից: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ռուսաստանի ընտրանու երկրպագուներին հատկացվել է տոմսերի ընդհանուր քանակի 10 տոկոսը, այլ կերպ ասած` 1400 տոմս:
Ավելացնենք, որ Հայաստանի ընտրանին ընտրական փուլում անցկացրած 4 խաղում վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում ռուսներն են` 9 միավոր արդյունքով:
Ավելացնենք, որ հաղթանակի դեպքում մեր թիմը լուրջ հնարավորություն կստանա` պայքարելու «Եվրո-2012»-ի ուղեգրի համար: