08/02/2011 10:40
Human Rights Watch. Եգիպտոսում զոհվել է առնվազն 297 մարդ
Եգիպտոսում, որտեղ հունվարի 25-ից չեն դադարաում զանգվածային բողոքի ցույցերը, զոհվել է առնվազն 297 մարդ: Այս տվյալը հրապարակել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, հաղորդում է «Լենտա.ռու» գործակալությունը` վկայակոչելով «Associated Press-ին»:
Ըստ կազմակերպության տվյալների` HRW-ը զոհերի մասին տվյալներ է հավաքագրել յոթ հիվանդանոցներից` Կահիրեի, Սուեզիի և Ալեքսանդրիայի:
Նշենք, որ պաշտոնապես Եգիպտոսի առողջապահության նախարարությունը զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ տեղեկատվություն չի տարածել: