08/02/2011 11:12
Բ.Նեթանյահու. Իրանի հրթիռները վտանգում են Եվրոպան
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Երուսաղեմում գտնվող եվրոպացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրոպայի երկրներին համախմբվել Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես է Իրանը, միջուկային զենք չունենալով հանդերձ, ազդում Լիբանանի, Աֆղանստանի, Եմենի, Պակիստանի, Պաղեստինի ինքնավարության և նույնիսկ Հարավային Ամերիկայի քաղաքականության վրա: Պատկերացրեք, թե ինչի է նա ընդունակ, եթե ունենա այն», - ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն կոչ է արել եվրոպացիներին հարց տալ, թե ինչո՞ւ Իրանը, իր զինանոցում ունենալով մինչև Իսրայել հասնող հրթիռներ, շարունակում է մեծացնել դրանց ազդեցության հեռավորությունը:
«Իրանի հրթիռները վտանգում են Եվրոպան, և ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այդ մտադրությունները», - նշել է Նեթանյահուն: