08/02/2011 09:29
Դոկու Ումարովը իր վրա վերցրեց «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը
Հյուսիսային Կովկասի գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը իր վրա է վերցրել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին նա հայտարարում է համացանցում տեղադրված տեսանյութում` ընդգծելով, որ նման գրոհները դեռ կշարունակեն: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն: (Տեսանյութ)
Հիշեցնենք, «Դոմոդեդովո» օդնավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2011-ի հունվարի 24-ին: Մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 36 մարդ:
Ըստ ԶԼՄ-ների` Ումարովը նաև կազմակերպել է 2004 թ.-ին Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Բացի այդ, նա իր վրա էր վերցրել 2010 թ.-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: