09/02/2011 10:40
«Սատանայի փաստաբանը» կզբաղվի Չարլզ Մենսոնի գործով
Հայտնի իրավաբան և գործարար Ջովանի դի Ստեֆանոն (Giovanni di Stefano), ով բազմաթիվ աղմկահարույց դատական գործընթացներում մասնակցության համար ստացել է «սատանայի փաստաբան» մականունը, կզբաղվի ամերիկացի մոլագար Չարլզ Մենսոնի գործով, ով ցմահ բանտարկված է կալիֆորնիական բանտում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ստեֆանոն հայտնել է, որ ցանկանում է հասնել Մենսոնի գործի վերանայմանը, ում, փաստաբանի կարծիքով, 1970 թ. կայացած դատի ժամանակ զրկել են իրավական պաշտպանությունից: Միաժամանակ Ստեֆանոն «սարսափեցնող» է անվանել այն հանցագործությունները, որոնք կատարել էին Չարլզ Մենսոնը և նրա հետևորդները: «Ինձ չեն հետաքրքրում գործի մանրամասները: Օրենքը բոլորի համար է»,- ավելացրել է նա:
Ամերիկյան հայտնի դատախազ Վինսենտ Բուլոզին հայտարարել է, որ Ջովանի դի Ստեֆանոյի պահանջները անհիմն են:
Նշենք, որ Չարլզ Մենսոնին դատապարտել էին սպանությունների շարքից հետո, որոնք 1969 թ-ին իրականացրել էր նրա կողմից ղեկավարվող «Ընտանիք» խմբավորումը: Այն ժամանակ Լոս-Անջելեսում սպանվել էին 9 մարդիկ, այդ թվում` ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը` դերասանուհի Շերոն Տեյտը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41