09/02/2011 10:23
Եկեղեցին հաստատել է iPhone-ի ապաշխարման ծրագիրը
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամերիկյան թեմի հոգևորական Ֆորտ-Ուեյնա-Սաուտ-Բենդան հավանություն է տվել եկեղեցու հետևորդների կողմից iPhone-ի համար նախատեսված «Ապաշխարում. Հռոմակաթոլիկյան ծրագրի» (Confession: A Roman Catholic App) գործածումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ծրագիրը նախատեսված է այն հավատացյալների համար, ովքեր ցանկանում են նախապատրաստվել հոգևորականի հետ հանդիպմանը, կամ ավելի հիմնավոր դարձնել իրենց հավատը:
Ծրագրի հեղինակ Little iApps ընկերության մասնագետների խոսքերով` նոր ծրագիրը չի կարող փոխարինել եկեղեցի այցելելուն և իրական հոգևորականների հետ հաղորդակցվելու միջոցով ապաշխարելուն: Աշխատակիցնրից մեկի խոսքերով` իրենք ցանկացել են, որպեսզի կաթոլիկները իրենց հավատը թվային տեխնոլոգիաների հետ կապելու հնարավորություն ունենան:
iPhone–ի համար նախատեսաված կաթոլիկական ծրագիրը հունվարին թողարկվել է ԱՄՆ-ում: Ծրագիրը կարելի է գնել 1,99 դոլարով, iTunes Store-ում: