09/02/2011 11:15
Ասսանժը «The Guardian»-ին դատի չի տա
Տեղեկությունները, թե WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը պատրաստվում է դատի տալ «The Guardian» թերթին` զրպարտության մեղադրնքով, չեն հաստատվել: Այդ մասին, ըստ Lenta.ru-ի, հայտնել է պարբերականի խմբագիր Դեյվիթ Լեյը` Twitter-ի իր էջում:
«Ասսանժը չի պատրաստվում դատի տալ «The Guardian» թերթին` զրպարտության համար: Դա հաստատել է նրա փաստաբան Մարկ Սթիվենսը: Ուրախ եմ, որ Ջուլիանը երկերեսանի չէ»,- ասված է Լեյի հաղորդագրության մեջ:
Այն մասին, որ Ասսանժը հայց է նախապատրաստում թերթի դեմ, հայտնել էր «The Independent» թերթը` փետրվարի 7-ին: Ըստ այդ հրապարակման` հայցի համար հիմք կարող էին լինել այն պնդումները, որոնք տեղ էին գտել WikiLeaks-ի վերաբերյալ պարբերականի թղթակիցների կողմից հրապարակված գրքում:
Հիշեցննք, որ «The Guardian»- ը WikiLeaks-ի բացառիկ գործընկերն է և նախապես ստացել ու հրապարակման էր նախապատրաստել ԱՄՆ Պենտագոնի և Պետքարտուղարության գաղթնի փաստաթղթերը: