09/02/2011 10:00
Ցուկերբերգը դիմել է ոստիկանություն` իրեն պաշտպանելու խնդրանքով
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բողոք է ներկայացրել ոստիկանություն`իր նկատմամբ իրականացված հետապնդումների մեղադրանքով: Կասկածյալը 31–ամյա Պրադիպ Մանուկոնդան է (Pradeep Manukonda)։Այս մասին հայտնում է TMZ-ը:
Ըստ Ցուկերբերգի ներկայացրած բողոքի՝ երկրպագուն հետևել է իրեն և ահնդիպում պահանջել` սպառնալով երիտասարդ միլիարդատիրոջը, նրա քրոջը` Ռենդիին, և հարսնացուին` Փրիսցիլային:
Նա տարօրինակ նամակներ է ուղարկել Ցուկերբերգին և նրա հարազատներին` ֆինանսական օժանդակություն պահանջելով և նշելով, որ իր «ժամանակն անցնում է»: Նա մասնավորապես գրել է, որ «պատրաստ է կյանքը տալ» Ցուկերբերգի համար և խնդրել է պատասխանել իրեն, «քանի դեռ շատ ուշ չէ»:
Մանուկոնդան բազմիցս փորձել է ներթափանցել Պալո Ալտոյում գտնվող Facebook–ի տարբեր գրասենյակներ՝ հույս ունենալով այնտեղ գտնել ընկերության հիմնադրին, իսկ հունվարի 24–ին անվտանգության աշխատակիցները Մանուկոնդային բերման են ենթարկել Ցուկերբերգի տան մոտից։
Դրանից հետո երկրպագուն շարունակել է Ցուկերբերգին հանդիպելու փորձերը` նրան ծաղիկներ և նամակներ ուղարկելով:
Ցուկերբերգի բողոքի հիման վրա ոստիկանությունը նամակ է հղել անհավասարակշիռ երկրպագուին` հորդորելով չմոտենալ Facebook–ի հիմնադրին կամ նրա ընտանիքի անդամներին` ավելի, քան 274 մետր:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41